Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ

06.12.2017, 21:14
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Դեկտեմբերի 6-ին Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա։

Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Անդրադարձ է արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ -0-