Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հայաստանի ԱԳՆ–ն ոչ կոռեկտ է անվանել Լուկաշենկոյի հայտարարությունը

13.11.2018, 15:33
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեքշաբթի ճեպազրույցում ասաց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպման ընթացքում արած հայտարարությունը կոռեկտ չէր։
Հայաստանի ԱԳՆ–ն ոչ կոռեկտ է անվանել Լուկաշենկոյի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեքշաբթի ճեպազրույցում ասաց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպման ընթացքում արած հայտարարությունը կոռեկտ չէր։

Լուկաշենկոն նոյեմբերի 12–ին Գանդիլովի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին և ասել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է լարցին լուծում տա, որոհետև Հայաստանը գլխավորում է ԵՏՄ–ն և ՀԱՊԿ–ն, ինչը մեծ բեռ է անցումային ժամանակահատվածում գտնվող երկրի համար։ 


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է հոկտեմբերի 30–ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո։ Նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկվի դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։

«Հայաստանը դիտարկում է ՀԱՊԿ–ն որպես հավաքական անվտանգության խնդիրների քննարկման հարթակ բոլոր վեց անդամ երկրների մասնակցությամբ։ Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունի նմանատիպ գործընթացների քննարկումների անհրաժեշտություն, և կազմակերպության ներսում խնդիրներ կան։ Ինչ վերաբերում է այդ իրավիճակին, ապա նշեմ` դա ոչ կոռեկտ է»,– ասաց Նաղդալյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանը նախագահել է ՀԱՊԿ–ում 2015-16 թվականներին, և այդ ժամանակահատվածը համարվում է կազմակերպության լավագույն ժամանակահատվածներից մեկը։ -0-