Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանի ԱԺ փոխխոսնակն առաջարկել է բարձրացնել պետծառայողների աշխատավարձը

21.10.2016, 14:25
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ուրբաթ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկեց 10 տոկոսով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը:
Հայաստանի ԱԺ փոխխոսնակն առաջարկել է բարձրացնել պետծառայողների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ուրբաթ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկեց 10 տոկոսով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը:

ՀՀ ԱԺ-ն ուրբաթ արտահերթ նիստում քննարկում է կառավարության ծրագիրը:

Ինչպես նշեց փոխխոսնակը, ծրագրով նախատեսվում են կարևոր միջոցառումներ` պետական սեկտորում ապարատի և տարբեր կառուցվածքների կրճատման ուղղությամբ:

«Չնայած, որ ծրագրով չի նախատեսվում աշխատավարձերի և թոշակների բարձրացում, այդուհանդերձ, հաշվի առնելով համակարգի նախատեսված կրճատումները, կցանկանայի խնդրել վարչապետին պետական սեկտորի աշխատողների համար նախատեսել ոչ մեծ, գոնե 10 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացում», - ասաց Նաղդալյանը:

Փոխխոսնակի խոսքով, դա պետական համակարգի աշխատակիցներին խթան կլինի` ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու համար: -0-