Հայաստանի դատարանը ՌԴ ձերբակալված քաղաքացուն ազատելու որոշում կայացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի դատարանը ՌԴ ձերբակալված քաղաքացուն ազատելու որոշում կայացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման մասին միջնորդությունը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով հայկական լրատվամիջոցներին։ 

Փակ ռեժիմով անցկացված դատական նիստում դատավորն անհիմն համարեց դատախազության միջնորդությունը և ազատեց Միրոնովին։

Ավելի վաղ Միրոնովն ասել էր, թե իր հետ կատարվածը թյուրիմացություն է համարում։ 

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։ -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:52 29.08.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×