Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել

11.09.2020, 15:15
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: 

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: -0-