Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի ինտեգրումը ՄՄ–ին կօգնի եվրոպացի ներդրողներին դուրս գալ եվրասիական շուկա. Աբրահամյան

02.06.2014, 18:01
ՀՀ ինտեգրումը Եվրասիական մաքսային միությանը բացառիկ հնարավորություններ կստեղծի եվրոպացի ներդրողների համար` ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով Եվրասիական շուկա դուրս գալու առումով, ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի ինտեգրումը ՄՄ–ին կօգնի եվրոպացի ներդրողներին դուրս գալ եվրասիական շուկա. Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ինտեգրումը Եվրասիական մաքսային միությանը բացառիկ հնարավորություններ կստեղծի եվրոպացի ներդրողների համար` ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով Եվրասիական շուկա դուրս գալու առումով, ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա»,– ասել է վարչապետը։

Բացի այդ, ըստ նրա, ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա:

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում միակողմանի կարգով սկսել է գործել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Դա նշանակում է, որ հայկական ծագման ավելի քան 6 հազար անուն ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով։

Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու և Եվրամիության հետ համագործակցության նոր ձևաչափի մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից:

Հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանը մայիսի 29–ի նիստում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին մինչև հունիսի 15–ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակում։ –0--