Հայաստանի խորհրդարանի երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվել են

Հայաստանի խորհրդարանի երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Նոր գումարման Ազգային ժողովի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվել են, երեքշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը: 

Նրա խոսքով, դադարեցվել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հարություն Կարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի լիազորությունները:

«Պատգամավորության դադարեցման արձանագրություն ուղակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին», - ասել է Բաբլոյանը:

 2017 թ-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ԱԺ են անցել 4 քաղաքական ուժ. իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ): -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:52 30.05.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×