ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: 

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: 

«Փարիզում նախատեսված են Հանրապետության Նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ»,– նշվում է հաղորդման մեջ։

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպելու Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:08 07.03.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×