Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի վարչապետն էկոնոմիկայի նախարարի հետ աշխատելու ցանկություն չունի

20.09.2016, 10:24
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ
Հայաստանի վարչապետն էկոնոմիկայի նախարարի հետ աշխատելու ցանկություն չունի

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ըստ թերթի, նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա:

«Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ: Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել»,– գրում է պարբերականը։

Ինչպես նշվում է գրառման մեջ, վարչապետը գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում: Բայց ՀՅԴ-ն փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին։ -0-