Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանն ու Էկվադորը պայմանավորվածություն են ձեռք բերել մուտքի արտոնագրերը հանելու վերաբերյալ

20.09.2012, 12:20
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Էկվադորի կառավարության հետ համաձայնագրի ստորագրմանը, որի համաձայն, երկու երկրների քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից։
Հայաստանն ու Էկվադորը պայմանավորվածություն են ձեռք բերել մուտքի արտոնագրերը հանելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Էկվադորի կառավարության հետ համաձայնագրի ստորագրմանը, որի համաձայն, երկու երկրների քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից։

Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի օրվա կառավարության նիստում, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ Էկվադորում գոյություն չունի հայկական, իսկ Հայաստանում` էկվադորական դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը զգալիորեն բարդացնում է մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը։ -0