Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են իրավական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են իրավական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցության հնարավորությունները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեության ի նպաստ երկու երկրների փոխգործակցության զարգացման։

Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական հարաբերություններին և գոհունակություն հայտնելով երկխոսության բարձր մակարդակից՝ նախարարը կարևորել է նաև իրավական ոլորտում Լեհաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերով այն ավելի կակտիվանա և կարձանագրվեն գործնական արդյունքներ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորելով իրավական ոլորտում փորձի փոխանակումը, դատաիրավական համակարգում կրթական ծրագրերի իրականացումը, համատեղ գիտագործնական ծրագրերի մշակումն ու կենսագործումը զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքային օրակարգ մշակելու վերաբերյալ:  

Դեսպան Նովակովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել երկու երկրների բազմաբևեռ համագործակցությունը՝ հավելելով, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է: Նա իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու մինչ այժմ ունեցած համատեղ ծրագրերը՝ փաստելով հետագա փոխգործակցության նոր ձևաչափերի անհրաժեշտությունը:–0– Ա.Թ.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:18 19.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×