Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը

09.12.2018, 09:57
Այսօր ժամն 8։00–ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
Հայաստանում մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ժամն 8։00–ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ԿԸՀ շուրջօրյա մամուլի ծառայությունից

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի յուրաքանչյուր երեք ժամը մեկ, ինչից հետո կիսեգիշերն անց տեղեկատվությունը կտրամադրվի աղյուսակի տեսքով։

Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 592 հազ 486 ընտրող։ 465 մարդ արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը կատարել են էլեկտրոնային կարգով նոյեմբերի 30–ին դեկտեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց քվեարկության արդյուքնները կամփոփվեն Հայաստանի ընտրողների ձայների հաշվարկից հետո։ Մուկուչյանը նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցության և 2 կուսակցական դաշինք, իսկ ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 1444 թեկնածու։

Ընտրություններին մասնակցող չորս կուսակցությունների ցուցակների երկրորդ մասում ընդգրկված են առավել մեծաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` 12 թեկնածու։

Հայաստանի տարածքում ընտրական գործընթացը կազմակերպելու նպատակով ձևավորվել է 2010 ընտրատեղամասեր։ Դրանցից 12–ը` քրեակատարողական հիմնարկներում, որոնց, ԸՕ պահանջների համաձայն, կբացվեն այսօր, բայց քիչ ուշ։ Եվս 41 ընտրահանձնաժողովներ կազմակերպում են քվեարկությունը բջջային ընտրատուփերի միջոցով։ «Բոլոր մնացած 1998 տարածքային կենտրոնները բացվել են սահմանված կարգով, և առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց ընտրություններ»,– նշեց Մուկուչյանը։ Այսօր առավոտյան ընտրահանձնաժողովների կազմում ընդգրկված է 20 հազ 99 մարդ, բացակայում է 94 մարդ։

ՏԵԽՆԻԿԱ

Տարածքային ընտրական կենտրոննորում գրանցումը կկատարվի տեխնիկական սարքավորման միջոցով` դրանց տրամադրվել է մոտ 4000 միավոր տեխնիկա։ Ժամն 8։00–ի դրությամբ դրանք բոլորը գործարկվել են, բոլոր մասնագետները ներկայացել են կենտրոններ։

ԴԻՏՈՐԴՆԵՐ

Մուկուչյանը հայտնեց, որ դիտորդական առաքելություն է իրականացնելու 505 դիտորդ 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպություններ, ինչպես նաև 17813 տեղական դիտորդներ, ովքեր ներկայացնում են 22 միջազգային կազմակերպություններ։ Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է 1200 ներկայացուցիչներ, 70 տեղական ԶԼՄ–ներ և օտարերկրյա լրատվամիջոցների մոտ 80 ներկայացուցիչներ։

«Ընտրություններն անցնում են նորմալ ռեժիմով»,– հավելեց Մուկուչյանը։ -0-