Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայ խորհրդարականները երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար

10.09.2014, 13:43
ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստից առաջ, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առաջարկով, երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին` հույների և հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:
Հայ խորհրդարականները երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստից առաջ, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առաջարկով, երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին` հույների և հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:

Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար: Հունաստանի արդարադատության նախարարության պնդմամբ՝ օրենքի նպատակներից մեկը հունական օրենսդրությունը ԵՄ-ի 2008 թ.-ի շրջանակային որոշման հետ համապատասխանեցնելն է:

«Մենք ողջունում ենք Հունաստանի խորհրդարանի որոշումն ու հայտնում ենք մեր երախտագիտությունը», - ասել է Գալուստ Սահակյանը:

Օրինագծի քննարկումը, որը հակառասիստական է անվանվել, տևել է գրեթե երկու տարի և հանգեցրել է հասարակության պառակտման: Շատերը այն հակասահմանադրական են համարում: Հունաստանի արդարադատության նախարարությունը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 38 պատգամավորների խնդրանքով օրինագծում հիշատակում է մտցրել հույների ցեղասպանության, ինչպես նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին Սև ծովի և Փոքր Ասիայի տարածքում, այսինքն` Թուրքիայի տարածքում: Հունաստանի խորհրդարանը 1994 թ.-ից այդ զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Օրենքը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր բռնության կամ ատելության կոչ է անում ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև նրանց համար, ովքեր մասնակցում են այլատյացական կամ ռասիստական կազմակերպությունների գործունեությանը: Ռասիզմին աջակցող կուսակցությունները կամ միավորումները կզրկվեն պետական ֆինանսավորումից մեկից վեց ամիս ժամկետով: Հունաստանի արդարադատության նախարարը կարող է 10 հազարից մինչև 100 հազար եվրոյի չափով տուգանել մարդկանց ռասիստական ելույթների համար: Մեղավորները կարող են ազատազրկվել երեք ամսից մինչև երեք տարի ժամկետով  և տուգանվել 5 հազարից մինչև 20 հազար եվրոյի չափով:  

Երեք ամսից մինչև երեք տարի ազատազրկման կդատապարտվեն այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, հոլոքոստն ու ազգայնամոլությունն այն ձևով, որ այդ ամենը կարող է ռասայական ատելություն կամ բռնություն հրահրել: Հունաստանի խորհրդարանի պատգամավորները և պաշտոնյաներն ավելի խիստ ձևով են պատժվելու, ազատազրկման ժամկետը սահմանվելու է երեքից մինչև հինգ տարի:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-