Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում ձեռնպահ կմնա Ղրիմի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ

26.03.2014, 19:30
Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում ձեռնպահ կմնա Ղրիմի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Բանաձևի նախագծում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն «իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար»։

Մարտի 19–ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ:

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար  հանրաքվե էր կազմակերպվել։ Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ -0-