Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը. Սերժ Սարգսյան

Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվտանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարևոր միջոցի։
Այս մասին «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գերակայությունների կարեւոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը»,–նշել է Սարգսյանը:

Նա նշել է, որ մասնակիցների այս ներկայացուցչական կազմը հաստատում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` 2013թ.–ի հունիսին արված այն առաջարկության պահանջվածությունը, որ Երեւանում անցկացվեն ամենամյա միջազգային ֆորումներ ընդլայնված կազմով` ինչպես կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրների գիտափորձագիտական շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
«Մաղթելով հաջող մեկնարկ եւ արգասաբեր աշխատանք` ուզում եմ հույս հայտնել, որ ֆորումը կդառնա այն ակադեմիական հարթակը, որտեղ տեղի կունենա խաղաղարարության` որպես խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման համակարգի կարեւոր տարրի վերաբերյալ կարծիքների եւ գաղափարների փոխանակում», - նշել է երկրի ղեկավարը։
 
Նրա խոսքով` միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում: Դրանք խաղաղ միջոցներով` հակամարտող կողմերի միջեւ երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին եւ միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարեւոր գործիք են: Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը:

«Հույս ունեմ, որ ձեր գիտաժողովը կծառայի խաղաղարարական ոլորտում համագործակցության գիտակիրառական գործիքարանի հետագա հարստացմանը, կարեւոր ներդրում կկատարի անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համախմբման, զինված հակամարտությունների կանխման եւ ծագող հակամարտային ու ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման գործում», - նշված է ուղերձում։—0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:28 01.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×