Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» գործնականորեն բոլոր կետերը. Նալբանդյան

22.04.2014, 12:02
Հայաստանն իրականացրել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը, նախօրեին Մինսկում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» գործնականորեն բոլոր կետերը. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իրականացրել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը, նախօրեին Մինսկում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Ինչպես հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, խոսելով եվրասիական ինտեգրման թեմայի մասին` Նալբանդյանը նշել է Բելառուսում, այնուհետև` Ղազախստանում գագաթնաժողովների նախաշեմին Մաքսային միությանը Հայաստանի միացման ուղղությամբ երկրի կատարած համապատասխան քայլերը քննարկելու լավ հնարավորությունը։
Նալբանդյանը նշել է, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:

«Արդեն գործնականում կատարվել է ճանապարհային քարտեզը, ինչ մասին հանձնաժողովը (Եվրասիական տնտեսական հանձնաժողով), հավանաբար, կզեկուցի Մինսկում կայանալիք գագաթնաժողովում (Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում ապրիլի 29–ին)»,– ասաց Նալբանդյանը։

Լուկաշենկոն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:

«Այժմ իրականացվում են ճանապարհային քարտեզում ամրագրված միջոցառումները։ Հայաստանը շատ ակտիվ է աշխատում այդ ուղղությամբ։ Կցանկանայի լսել Ձեր դիրքորոշումը և այսօրվա տեսակետը, քանի որ բառացիորեն մի քանի օրից Մինսկում կկայանա Մաքսային միության և ԵՏՏ երեք անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը»,– ասել է Լուկաշենկոն։ -0-