Հայ–ֆրանսիական քաղաքական և տնտեսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են. Ֆրանսիայի դեսպան
12.07.2013,
15:35
Հայ–ֆրանսիական երկկողմ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ–ֆրանսիական երկկողմ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։
«Երկկողմ հարաբերությունների մասին, օրինակ, քաղաքական ոլորտում կարելի է կարծիք կազմել` հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով պարբերաբար անցկացվող հագեցած հանդիպումները»,– ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռենոն` նշելով, որ չկա մի տարի, որ անցնի առանց երկու երկրների նախագահների հանդիպման։
Դեսպանը, որպես երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների ևս մեկ ապացույց, նշեց նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը։
«Ինչ վերաբերում է երկու երկրների տնտեսական հարաբերություններին, ապա դրանք նույնպես բավականին բարձր աճ են գրանցել, քանի որ Ֆրանսիան ներդրումների գծով Հայաստանում առաջատար է արևմտյան երկրների շարքում»,– ասաց նա` ավելացնելով, որ տնտեսական նոր նախագծերը չեն ուշանա։
Անրի Ռենոն հիշեցրեց, որ 2012 թվականի նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել էր Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ հանդիպել էր ֆրանսիացի գործարարների հետ։
Դեսպանը հույս հայտնեց, որ առևտրային հարաբերությունները կաշխուժանան երկկողմ ձևաչափով։ «Կցանկանայի, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը ներդրումների մակարդակի հասներ»,– ասաց նա։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Ֆրանսիայի ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում 2012 թվականին կազմել են 230.4 մլն դոլար` 2011 թվականի համեմատ ավելանալով 2.3 անգամ։ Միաժամանակ, Հայաստանում ֆրանսիական ներդրումների ամբողջ ծավալը բաժին է ընկել ուղղակի արտերկրյա ներդրումներին։
Ֆրանսիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականին կազմել է մոտ 72 մլն դոլար` 2011 թվականի համեմատ նվազելով 21.8 տոկոսով։ -0-