Հայկական ԶԼՄ–ները տարեվերջին ավելի շատ ուշադրություն են հատկացրել նախընտրական մրցավազքին չմասնակցող քաղաքական ուժերին. հաշվետվություն
16.01.2013,
15:27
Հայկական ԶԼՄ–ները 2012թ.–ի հոկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում ավելի շատ ուշադրություն են հատկացրել այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր ներառված չեն նախագահական աթոռի նախընտրական մրցավազքում, հաշվետու ժամանակահատվածում հեռարձակող ԶԼՄ–ների կողմից նախագահական ընտրությունների լուսաբանման միջանկյալ դիտարկման արդյունքներն ամփոփելով` ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական ԶԼՄ–ները 2012թ.–ի հոկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում ավելի շատ ուշադրություն են հատկացրել այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր ներառված չեն նախագահական աթոռի նախընտրական մրցավազքում, հաշվետու ժամանակահատվածում հեռարձակող ԶԼՄ–ների կողմից նախագահական ընտրությունների լուսաբանման միջանկյալ դիտարկման արդյունքներն ամփոփելով` ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Հոկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում հայկական ԶԼՄ–ների ուշադրության 60 տոկոսը «ծախսվել է» այն քաղաքական ուժերի վրա, ովքեր ի վերջո հրաժարվեցին նախագահական մրցավազքին մասնակցությունից, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի և ՀՅԴ–ի վրա»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Նավասարդյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Միաժամանակ նա նշեց, որ մնացած 40 տոկոսը տեղաբաշխվեց այն ութ թեկնածուների շրջանում, ովքեր շարունակում են նախագահի ընտրությունների պայքարը, ընդ որում վերջին շրջանում նրանց գործունեության լուսաբանման հարցում ԶԼՄ–ների ակտիվությունը բարձրացավ, ինչը փորձագետը կապում է նրանց նկատմամբ ուշադրության բացը փոխհատուցելու մտադրության հետ։
Նավասարդյանն ավելացրեց նաև, որ «Radio Hay»–ի ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անունը մինչև դեկտեմբերի 15–ն ընդհանրապես չի հիշատակվել ԶԼՄ–ներում որպես նախագահի հնարավոր թեկնածուի, ինչն առաջին հերթին կապված է այդ շրջանում նրա պասիվությամբ։
Միաժամանակ, ըստ դիտարկման տվյալների, նշված ժամանակահատվածում նախագահի հնարավոր թեկնածուների և քաղաքական ուժերի վրա առավել շատ ուշադրություն էր հատկացնում « Armnews» հեռուստաալիքը, որին հետևում են Հայաստանի Հանրային ռադիոն, «Արմռադիոն», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները։ Առավել քիչ ակտիվ էր լուսաբանում քաղաքական հատվածը «Շանթ» հեռուստաալիքը։
Ըստ Նավասարդյանի` առավել հաճախ ԶԼՄ–ներում որպես թեկնածու հիշատակվում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անունները։
Դիտարկման մեջ ներառված են վեց համազգային հեռուստաալիքներ, այդ թվում` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայկական Երկրորդ ալիքը, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ» և « Armnews» հեռուստաալիքները, ինչպես նաև Հայաստանի Հանրային ռադիոն և «Արմռադիո FM107» ռադիոկայանը։
Դիտարկումն անցկացվում է «Հայաստանի երկու ընտրական փուլերի աջակցություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից` ԵՄ ֆինասնական աջակցությամբ։
Նախագահի ընտրությունը Հայաստանում կկայանա 2013թ.–ի փետրվարի 18–ին։
ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--