Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Անդրանիկ Քոչարյան. հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել

16.09.2022, 13:48
Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել
Անդրանիկ Քոչարյան. հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում։

Նրան հարց ուղղեցին 10 քմ տարածքի ռազմավարական նշանակության մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը սեպտեմբերի 13–ին սանձազերծած ագրեսիայի ընթացքում։

«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է», – նշեց նա։

Քոչարյանը ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց` նշելով, որ հնարավոր են փոփոխություններ։–0–