Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված «Ատոմէքսպո-2014» համաժողովին

Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված «Ատոմէքսպո-2014» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2014» միջազգային խոշոր համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` «Ատոմէքսպո-2014» միջազգային վեցերորդ համաժողովին, որն անցկացվում է հունիսի 9–ից 11–ը, կմասնակցի ավելի քան 1800 պատվիրակ` աշխարհի 31 երկրից։

«Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մոսկովյան այցը կավարտի երեքշաբթի»,– ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ պատվիրակության կազմում է նաև գերատեսչության ղեկավարի տեղակալ Արեգ Գալստյանը։

Հարությունյանի խոսքով` Մոսկվայում անցկացրած հանդիպումների մասին մանրամասն տեղեկություն կհրապարակվի, երբ պատվիրակությունը կվերադառնա Երևան։

«Ատոմէքսպո-2014»–ն ատոմային բնագավառի համաշխարհային կենտրոնական իրադարձություններից մեկն է, որը նվիրված է ատոմային էներգետիկայի զարգացման առավել արդիական հարցերի քննարկմանը։ Համաժողովի շրջանակում կանցկացվի հագեցած գործնական ծրագիր, ատոմային էներգետիկայի և արդյունաբերության ռուսական և արտասահմանյան ընկերությունների լայնածավալ ցուցադրություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:39 09.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×