Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը շատ կարևոր օր է ֆրանսիացիների համար. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

24.04.2013, 13:15
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24–ը, ֆրանսիացիների համար հուզիչ իրադարձություն է, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը շատ կարևոր օր է ֆրանսիացիների համար. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24–ը, ֆրանսիացիների համար հուզիչ իրադարձություն է, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

Ռենոն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն այնքան կարևոր իրադարձություն է Ֆրանսիայի համար, որ խորհրդարանը այն ճանաչեց դեռ 12 տարի առաջ։

«Շատ ֆրանսիական քաղաքներում հայկական ծագումով հազարավոր ֆրանսիացիներ են բնակվում, ինչն ավելի է կապում երկու երկրների ժողովուրդներին»,– ասաց նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-