Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Կովալենկո

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի, հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանի իր առաքելությունն ավարտող Վյաչեսլավ Կովալենկոն։
Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
«Շատ տարիներ կանցնեն, և միևնույն է` դա կմնա հիշողության մեջ, միևնույն է` այդ էջերը պետք է թերթվեն, որպեսզի երբեք այդ ողբերգությունը չկրկնվի»,– ասաց Կովալենկոն։
Ըստ նրա` մարդկությունը պետք է հիշի այդ օրը` որպես բարբարոսական և դաժան ակցիայի օրինակ, որն արդարացում չունի, որքան էլ ժամանակ անցնի։
«Մենք միշտ կհիշենք դա և կփոխանցենք Ռուսաստանում այն մարդկանց, ովքեր վատ գիտեն այդ էջը (պատմության)»,–ասաց ռուս դիվանագետը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-