Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը բխում է Թուրքիայի շահերից. Սարգսյան
18.03.2015,
16:28
Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը բխում է Թուրքիայի շահերից, որը չի կարող շարունակ ապրել` ունենալով նման անցյալ, չորեքշաբթի Երևանում, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը բխում է Թուրքիայի շահերից, որը չի կարող շարունակ ապրել` ունենալով նման անցյալ, չորեքշաբթի Երևանում, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը։
«Ի տարբերություն մնացած բոլոր Ցեղասպանությունների` Հայոց ցեղասպանությունը մինչ օրս շարունակում են ժխտել։ Կարելի է ասել, որ Ցեղասպանությունը շարունակվում է մինչև հիմա, քանի դեռ այն պաշտոնապես չի ճանաչվել և դատապարտվել։ Ժամանակակից Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, ինչը հանգեցնում է Ցեղասպանությունների կրկնության, օրինակ` Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում», – ասաց Սարգսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիան թշնամական քաղաքականություն է դրսևորում Հայաստանի նկատմամբ, ձգտում է ստեղծել տնտեսական խնդիրներ` պահպանելով Եվրոպայում վերջին փակ սահմանը և «երկաթե վարագույրի» վերջին հատվածը։
Նրա խոսքով` Թուրքիան այս կերպ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա հայ–թուրքական հարաբերությունների հետ կապ չունեցող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի համատեքստում։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր փաստ է Հայաստանի համար, սակայն մենք երբեք այս հարցը չենք ներկայացրել որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար», – ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ վերջին տարիներին Թուրքիայում նշվում է քաղաքացիական հասարակության ուժեղացում, որը հրապարակային կերպով խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն պետական մակարդակով շարունակվում է ժխտման կոշտ քաղաքականությունը, այդ թվում փորձ է արվում միջազգային հասարակության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության փաստից ապրիլի 24–ին Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակը տոնելու միջոցառումների կազմակերպման միջոցով, երբ աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
«Այն քաղաքական առաջնորդները, որոնք կմասնակցեն Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի միջոցառումներին, կա՛մ մինչև վերջ չեն գիտակցում իրավիճակի ողջ ցինիկությունը, կա՛մ միայն սեփական քաղաքական առաջնահերթություններ ու շահեր են հետապնդում», – ասաց Սարգսյանը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով` իրավիճակը պետք է կարգավորվի Ցեղասպանության փաստի ճանաչման միջոցով, ինչից հետո հասարակության շրջանում կարող են առաջանալ որոշակի պահանջներ հասցված վնասի փոխհատուցման հարցում։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում փաստաբանների հատուկ խումբ է ստեղծվել, որը Ցեղասպանության հետևանքների վերացման առաջարկների փաթեթ է մշակում։
«Սակայն ճանաչումն ինքնին նախապայման չէ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», – ասաց Սարգսյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։
2015թ.–ի հունվարի 16–ին Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով, որ որոշել է հետ կանչել արձանագրությունները խորհրդարանից ։–0–