Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից

14.10.2016, 15:08
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,– մամուլի ծառայությունից մեջբերում են Նալբանդյանի խոսքը։

Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 1–ին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: -0-