Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայտնի է ԲՀԿ–ից փոխխոսնակի ամենահավանական թեկնածուն

14.12.2018, 10:54
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ  որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասա¬նելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակաոուցվածք¬ների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
Հայտնի է ԲՀԿ–ից փոխխոսնակի ամենահավանական թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ  որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասա­նելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակաոուցվածք­ների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես նշվում է գրառման մեջ, Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի հետ:

«ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխ­նախագահ Վահե էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղե­կավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»,- գրում է թերթը:-0-