Հայտնի է Հայաստանի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նորընտիր խորհրդարանի ատռաջին նիստի կանցկացվի հունվարի 14–ին, գրում է «Ժամանակ» թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, ի սկզբանե ծրագրվում էր նիստը գումարել հունվարի 7–ին, սակայն քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, որոշում է ընդունվել հետաձգել նիստի անցկացումը մինչև հունվարի 14–ը։
«Նիստը կարելի է անցկացնել հունվարի 8–ին, սակայն խորհրդարանում դեռ չեն կարգավորվել պաշտոնների բաշխումների հարցերը, ինչի համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ»,– գրում է թերթը։
ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 16–ին հայտարարել է դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։ Քվեարկության արդյունքներով, խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը ձայների 70.42 տոկոսով, «Բարգավաճ Հայաստանը»` ձայների 8.26 տոկոսով և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձայների 6.37 տոկոսով։ -0-