Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

10.03.2025, 10:45
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ինպաշտոնական այց կկատարի Հնդկաստան:

Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։

«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։