ՀՀ ԱԺ–ն մերժել է մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը
20.05.2013,
14:01
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի մերժել է 2008թ.–ի մարտի 1–2–ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի մերժել է 2008թ.–ի մարտի 1–2–ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, օրինագծին դեմ է քվեարկել 58 պատգամավոր, կողմ` 48, երկուսը զերծ են մնացել։
Մասնավորապես` փաստաթղթի ընդունմանը դեմ են քվեարկել իշխող Հայաստանի Հանրապետական կուսացկության խմբակցության պատգամավորները։
Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի ընդունման հետ կապված որոշակի խնդիրներ կան։
Ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջhանգիրյանն իր հերթին նշեց, որ քննարկումների ընթացքում ՀՀԿ–ի յոթ առաջարկներից ընդունվել են «վեցուկեսը»։
«Չի ընդունվել միայն մի շարք հարցեր պարզաբանելու համար քննիչների և դատախազների հանձնաժողով կանչելու արգելքի վերաբերյալ առաջարկը»,– ասաց նա։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հիշեցրեց, որ դեռևս 2012թ.–ին դեկտեմբերին ՀՀԿ–ն խոստացավ ընտրական գործընթացներից հետո ընդունել այդ օրինագիծը։
«Մենք օրինագծի ընդունումից հրաժարվելը գնահատում ենք որպես խոստումների խախտում»,– ավելացրեց նա։--0--