Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակի ողբերգության ամսաթիվը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

07.12.2018, 14:43
Հայաստանի կառավարությունը Գյումրու արտագնա արտահերթ նիստում որոշում է կայացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակի ողբերգության ամսաթիվը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը Գյումրու արտագնա արտահերթ նիստում որոշում է կայացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Ինչպես նշեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, փոփոխություններով առաջարկվում է դեկտեմբերի 7–ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր։

Նա հիշեցրեց, որ այս տարի լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30–րդ տարելիցը։ Երկրաշարժը 25 հազար մարդկային կյանք տարավ, 15 հազար դարձան հաշմանդամներ, ավելի քան 500 հազար մնացին անտուն։
Նրա խոսքով, այն օրերին 113 երկրներ, կառավարություններ և կազմակերպություններ օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին` տրամադրելով սնունդ, հագուստ, ֆինանսական օգնություն, աջակցություն փրկարարական և վերականգնման աշխատանքներում։

«Հայաստանը երբեք չի մոռանա ցուցաբերած օժանդակությունը, ինչպես նաև նրանց, ովքեր, զոհելով իրենց կյանքը, օգնության ձեռք մեկնեց, օժանդակեց և աջակցեց։ Հիշատակի օրը թույլ կտա նրանց միանալ մեզ հիշատակի արարողությունների ժամանակ և միջազգային մասնակցություն ապահովել»,– ասաց Ցոլակյանը։  

Հայաստանում նշվում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30–րդ տարելիցը։

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվել է 25 հազար մարդ, 19 հազար դարձել է հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնացել է անտուն: -0-