Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՀՀ նախագահը դիմել է ՀԱՊԿ անդամ–երկրներին ՀՇԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում աջակցելու համար

23.09.2013, 18:38
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՀԱՊԿ անդամ–երկրներին Համագործակցության շանհայան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում աջակցելու համար, հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։
ՀՀ նախագահը դիմել է ՀԱՊԿ անդամ–երկրներին ՀՇԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՀԱՊԿ անդամ–երկրներին Համագործակցության շանհայան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում աջակցելու համար, հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու համար Սոչիում աշխատաքային այցով գտնվող նախագահը հաստատել է, որ իր պետությունը շահագրգռված է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու գործում կարևոր ներդրում ունեցող կազմակերպության գործունեության հարցում։

«Հուսամ` կաջակցեք այս հարցում»,– ասել է Սարգսյանը` դիմելով միաժամանակ ՀՇԿ և ՀԱՊԿ անդամ հանդիսացող պետությունների ղեկավարներին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չինացի գործընկեր Լի Կեցիանի հետ ծ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանը ցանկանում է ՀՇԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալ և այդ համատեքստում Հայաստանին պետք լինի Չինաստանի աջակցությունը։

Համագործակցության շանհայան կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ ՀՇԿ–ի դիտորդ երկրների թվում են Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը։ –0–