Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ

13.03.2013, 18:39
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:-0-