Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ նախագահը կայցելի վիրավոր Հայրիկյանին

01.02.2013, 16:09
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ նախօրեին մահափորձ են կատարել, հաղորդում է yerkir.am–ը` հղում անելով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին։
ՀՀ նախագահը կայցելի վիրավոր Հայրիկյանին
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ նախօրեին մահափորձ են կատարել, հաղորդում է yerkir.am–ը` հղում անելով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին։

ՀՀ նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը հետաձգել է այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախատեսված քարոզարշավը:

Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Հաջող վիրահատությունից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ըստ բժիշկների` նրա վիճակը բավարար է։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—