ՀՀ նախագահը մտադիր չէ գնալ Ազատության Հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու համար
19.03.2013,
10:32
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտնել է լրագրողներին, որ մտադիր չէ գնալ Ազատության Հրապարակ` այնտեղ ի նշան բողոքի փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու համար:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտնել է լրագրողներին, որ մտադիր չէ գնալ Ազատության Հրապարակ` այնտեղ ի նշան բողոքի փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու համար:
«Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի», - նախագահի խոսքն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։
Նա համաձայն չէ, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ է կանգնած Հովհաննիսյանի թիկունքում, և որ այդքան մարդ հրապարակում է։ «Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է երեք հազար մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչեւ վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` երեք հազար մարդը, թեեւ մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը. երեք միլիոնի մոտ ենք, երեսուն հազարը` մեկ տոկոս, երեք հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ»,– ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ ուշադրություն է դարձնում այդ հարցին, որովհետեւ հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: «Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի ե՛ւ բոլոր բարեգործները, ե՛ւ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից եւ իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի»,– ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ հայտարարելով, գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետեւ բանակցություններ՝ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը»,– ասել է նախագահը։
Նա ավելացրել է, որ եթե գնալու լիներ, պիտի գնար մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի այլ ձևեր: «Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… Բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը»,– ասել է նախագահը։
Նախագահի խոսքով` ինքը շատ ուշադիր ծանոթացել է Հովհաննիսյանի ելույթին, որը «ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին»:
«Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա, ապա, ապա... Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի, ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարևներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»,– ասել է Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծել է նաև, որ չի խզել կապերը Հովհաննիսյանի հետ և առաջարկել է նրան իր գաղափարները դնել թղթի վրա։ Պետության ղեկավարն ավելացրել է, որ ինքն էլ իր գաղափարներն է դրել թղթի վրա, բայց նրանից դեռևս թուղթ չի ստացել:
«Եթե կոնկրետ առաջարկություն հնչի, ես կոնկրետ պատասխաններ կտամ: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել...»,– ասել է նախագահը։
Սարգսյանն ընդգծել է, որ Հովհաննիսյանին ուղղված իր առաջարկներում որևէ գաղտնիք չկա։
«Ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ կարող էինք մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել եւ ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկեր հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների, այնուհետեւ այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն` լուրջ աշխատանք տանեն եւ դնեն հանրաքվեի», – ասել է նախագահը։ Նրա խոսքով, համամասնական կամ համամասնական և մեծամասնական, խորհրդարանական, կամ նախագահական համակարգերի, մարզպետների ընտրության կամ նշանակելու հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով:
Նախագահը նշել է, որ այդ առաջարկություններին ստացել է պատասխան` խաչի տեսքով։ -0-