Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

24.06.2013, 12:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակնեում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: –0–