Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային

01.07.2013, 15:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Չայկան Հայաստան է ժամանել երկրում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակության կազմում, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարևորագույն գործում:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու և պարգևի համար։ Նա գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն։

ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատանքը:

Ընդունելության ժամանակ նախագահը կարևորել է պատվիրակության այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում և իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: –0–