Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ որևէ խաղատանը երբևէ չի եղել

02.10.2013, 17:31
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ երբևէ չի եղել որևէ խաղատանը։
ՀՀ նախագահը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ որևէ խաղատանը երբևէ չի եղել
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ երբևէ չի եղել որևէ խաղատանը։

Սարգսյանը նամն հայտարարություն է արել` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ինքը եղել է Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո տանուլ տվել: «Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»,- հարցրել է Փոստանջյանը:

«Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և, ցավոք, այդքան գումար չունեմ: Եթե ունենայի, կեսը ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք։ Համարեք` ես ձեր հարցին չեմ պատասխանել»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:-