Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահի հացադուլ անցկացնող թեկնածուի առողջական վիճակը վատացել է, սակայն նա շարունակում է իր ակցիան

06.02.2013, 14:36
ՀՀ նախագահի հացադուլ անցկացնող թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, սակայն նա շարունակում է իր ակցիան` չնայած բժիշկների նախազգուշացումներին:
ՀՀ նախագահի հացադուլ անցկացնող թեկնածուի առողջական վիճակը վատացել է, սակայն նա շարունակում է իր ակցիան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահի հացադուլ անցկացնող թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, սակայն նա շարունակում է իր ակցիան` չնայած բժիշկների նախազգուշացումներին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այսօր կտրուկ իջել է Ղուկասյանի ճնշումը (80/60), «Շտապ օգնության» բրիգադ է կանչվել:

«Ճնշումը տատանվում է, ինչպես` եղանակը… Ես կշարունակեմ հացադուլը»,- լրագրողներին ասաց նա:

Ներկա պահին Ղուկասյանի մոտ հերթապահում են բժիշկները:

«Շտապ օգնության» ծառայության ներկայացուցիչ Կամսար Բադիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհուրդ է տալիս Ղուկասյանին ստացիոնար բուժում անցնել` չբացառելով, որ հացադուլավորի առողջական վիճակը կարող է վատանալ;

«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրությունների անցկացման նպատակով։ --0--