ՀՀ նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից
24.05.2018,
20:07
Հայաստանի նախագահը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։
Ավելի վաղ նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ըստ նրա, որոշումն ընդունվել է երկկողմ համաձայնությամբ։ -0-