Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+37

ՀՀ նախագահի նստավայրում անցկացվեց կառավարության անդամների երդմնակալությունը

21.05.2018, 20:26
Հայաստանի կառավարության անդամները երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երդվեցին նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում։
ՀՀ նախագահի նստավայրում անցկացվեց կառավարության անդամների երդմնակալությունը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության անդամները երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երդվեցին նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց երկրի կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։ 2015 թվականին Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում երկիրն անցավ խորհրդարանական իշխանավարման։ Վերջնական անցումը կատարվեց 2018 թվականի ապրիլի 9–ին, երբ դադարեցվեցին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները։ 

«Հանուն համազգային նպատակների իրականացման և Հայրենիքի ամրապնդման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականություններս, պաշտպանել Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանությունը և նրա շահերի պաշտպանմանը, հավատարիմ լինել կառավարության անդամի բարձր կոչմանը»,– ասվում է հանդիսավոր երդման տեքստում։ -0-