ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահության առաջին իսկ տարում 300 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե
06.02.2013,
21:05
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահության առաջին իսկ տարում 300 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահության առաջին իսկ տարում 300 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե։
«250 մլրդ դրամ կվերադարձվի «օլիգարխիայի ստվերից», իսկ 50 միլիարդը` կուտակված պետական «ճարպից»։ Եվ այդպես մենք կտենենք, թե ինչպես է տարեցտարի շարքային քաղաքացու կենսաթոշակը, ինչպես նաև կրթության, գիտության, առողջապահության ու պաշտպանության ծախսերը աճում 50 տոկոսով»,– չորեքշաբթի ասաց Հովհաննիսյանը` ներկայացնելով նախընտրական ծրագիրը։
Նա նշեց, որ մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան բոլոր դրսևորումներով կենսագործունեության բոլոր ոլորտներում։
«Եթե վերջին հինգ տարում կոռուպցիայի պատճառով սփյուռքի ներդրումները Հայաստանում նվազել են 300 տոկոսով, ապա մեր իշխանության օրոք դրանք կաճեն 600 տոկոսով և նվազագույնը հինգ տարի հետո 180 հազար նոր աշխատատեղ կստեղծվի»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի փոքր և միջին բիզնեսին, տնային ձեռնարկատիրությանը, ինչպես նաև գյուղատնտեսական ու արդյունաբերական հատվածին։
«Նոր Հայաստանում, որը մենք կստեղծենք, տնտեսական աճը կհասնի առնվազն 10 տոկոսի։ Այդ աճի արդյունքները հասանելի կլինեն յուրաքանչյուր հայի ընտանիքում»,– ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով` բոլոր ծրագրերի իրականացման դեպքում 600 հազար մարդ կհամալրի միջին դասի շարքերը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—