Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ շենքում է

26.07.2018, 17:06
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է  Հատուկ քննչական ծառայությունում:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ շենքում է

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը։

Նրա խոսքով, այս րոպեներին կատարվում են քննչական գործողություններ։

Օհանջանյանն ավելացրեց, որ հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։

Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Գործով մեղադրյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–