Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

17.07.2013, 13:59
Չորեքշաբթի պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր: –0–