Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ պատգամավորի դեմ քրեական գործի հարուցումը հետաձգվում է խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով

07.12.2018, 13:17
Հայաստանի խորհրդարանը կրկին քվորում չապահովեց հերթական քառօրյա նիստը սկսելու համար։

ՀՀ պատգամավորի դեմ քրեական գործի հարուցումը հետաձգվում է խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը կրկին քվորում չապահովեց հերթական քառօրյա նիստը սկսելու համար։

Եթե շաբաթվա սկզբում նիստում գրանցվել էր 13 պատգամավոր, ապա ուրբաթ նրանց թիվն ընդամենը 6–ն է, որոնց թվում` ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։ Քվորումի համար անհրաժեշտ է 53 պատամավորի ներկայություն (ընդամենը խորհրդարանում 105 պատգամավոր է)։ 

Խոսնակը դեռևս նախորդ նիստում նախազգուշացրել է աշնանային նստաշևջանի վերջին նիստի ձախողման մասին` երկրում նախընտրական քարոզարշավի կապակցությամբ։

Արդյունքում հայ խորհրդարանականները չքննարկեցին կաշառք ստանալու մեջ կասկածվող պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու` գլխավոր դատախազի միջնորդությունը։

Հետևաբար, այս հարցի քննարկումը հետաձգվում է կամ մինչև խորհրդարանի արտահերթ նիստի գումարում, կամ արդեն նոր խորհրդարանի ձևավորում, որի առաջին նիստը կարող է անցկացվել արդեն դեկտեմբերի վերջին։

Դեկտեմբերի 3–ին Գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն։ Հարությունյանը կասկածվում է 14 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  -0-