Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ Սյունիքի մարզպետը որոշել է թողնել մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը

03.06.2013, 17:51
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե որոշել է թողնել մարզպետի լիազորությունները մինչև Գորիսում տեղի ունեցած սպանության նախաքննության ավարտը։
ՀՀ Սյունիքի մարզպետը որոշել է թողնել մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե որոշել է թողնել մարզպետի լիազորությունները մինչև Գորիսում տեղի ունեցած սպանության նախաքննության ավարտը։

«Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»,– նշված է հայտարարության մեջ։

ՀՀ Սյունիքի մարզի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է Գորիս քաղաքում տեղի ունեցած կրակոցների գործի շրջանակներում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց և երկուսը վնասվածքներ ստացան, հաղորդում է հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Կրակոցները հնչել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ։ Շաբաթ օրը գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածք է ստացել։ Վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ  Աբրահամյանը։

Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։-0-