Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը կառավարության ծրագրի օգտակար քննարկման համար

23.05.2013, 13:58
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը` կառավարության ծրագրի օգտակար և շահագրգռված քննարկման համար։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը կառավարության ծրագրի օգտակար քննարկման համար
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը` կառավարության ծրագրի օգտակար և շահագրգռված քննարկման համար։

«Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, եթե անգամ այն թույլ է և մասնատված։ Ընդդիմությունը կարող է օգտակար գաղափարներ տալ»,– հինգշաբթի խորհրդարանում ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց նաև, որ առանց ուժեղ ընդդիմության ուժեղ պետություն չի կարող լինել, քանի որ միշտ պետք է այլընտրանք լինի։
Կառավարության ղեկավարի խոսքով` ֆունդամենտալ խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ ապագայի տեսլականը, վստահությունն ու կամքը։

«Մտածողության հեղափոխությունը սկսեց հենց այս դահլիճում, և այդ կապակցությամբ էլ շնորհավորում եմ ձեզ»,– նշեց Սարգսյանը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել 76, դեմ` 41 պատգամավորներ։

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվել է այս տարվա մայիսի 8–ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերի և փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքներով։

Կառավարության ծրագրում ընդգրկված են հինգ հիմնական ուղղություններ` անվտանգ և ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում արդար աշխատավարձով, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ և ինստիտուցիոնալ զարգացում։

Նոր փաստաթղթում պահպանված են նախորդ ծրագրի բոլոր նպատակային ցուցանիշները, մասնավորապես, տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի կրկնապատկման, 8-10 տոկոսով աղքատության կրճատման, 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև կենսաթոշակների աճի ապահովման և ՀՆԱ կառուցվածքում հարկերի մասնաբաժնի ավելացման ցուցանիշները։-0-