ՀՀ վարչապետի հետ կապված «օֆշորային աղմուկը» չարակամ անձանց սադրանք է. սոցիոլոգ
24.06.2013,
15:37
Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության շուրջ «օֆշորային աղմուկը» չարակամ անձանց սադրանք է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության շուրջ «օֆշորային աղմուկը» չարակամ անձանց սադրանք է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Hetq.am–ում մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։
Ավելի վաղ վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։ Վարչապետը հայտնել էր, որ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային որևէ ընկերություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ որևէ այլ վայրում:
«Շատերը` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ճամբարներում, չեն սիրում Սարգսյանին, և նա որոշ մարդկանց համար թիրախ է, քանի որ մարդիկ կարծում են, թե վարչապետի փոխվելու դեպքում երկրի գործերը այլ ընթացք կստանան։ Միաժամանակ եթե չլիներ Սարգսյանի բարձր կարգավիճակը, ոչ մի միջազգային կառույց Հայաստանին խոշոր վարկեր չէր տրամադրի»,– կարծում է սոցիոլոգը։
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ «օֆշորային գործը» դեռ երկար ժամանակ սև բիծ կթողնի Սարգսյանի քաղաքական գործունեության վրա։
«Հայաստանի համար այս միջադեպը սկանդալային է և աննախադեպ, քանի որ այստեղ շոշափվում է երկրի վարչապետը և եկեղեցու ոչ վերջին ներկայացուցիչը...Սակայն, քանի որ դա տեղի ունեցավ Հայաստանում, այդ պատճառով լիովին բնական է, որ աղմուկի էպիկենտրոնում հայտնված մարդիկ ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլ նաև հասարակությունից ներողություն չեն խնդրում»,– հայտնեց Սաֆարյանը։ –0–