Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ վարչապետը նշանակումներ է կատարել մի շարք նախարարություններում

04.06.2019, 12:45
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպված նախարարություններում շարունակվում է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը:
ՀՀ վարչապետը նշանակումներ է կատարել մի շարք նախարարություններում
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպված նախարարություններում շարունակվում է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: 

Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետի որոշմամբ, մի շարք փոխնախարարներ են նշանակվել վերակազմավորվող նախարարություններում։ 
Նշանակված փոխնախարարների ցանկը ներկայացված է էլեկտրոնային կառավարության կայքում։

Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնում։ 

Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Արայիկ Խզմալյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարների պաշտոնում։ 

Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ 

Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։ 

Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարների պաշտոնում։ Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:

Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություններըմիաձուլվել են կրթության և գիտության նախարարության հետ, որը կոչվում է գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները միացել են էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միացել են` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 

Սփյուռքի նախարարությունը միացվել է վարչապետի աշխատակազմին և դարձել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի կոմիտե:-0-