Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում

18.03.2025, 10:41
ա երեք օրվա ընթացքում Ադրբեջանի 6-րդ ապատեղեկատվությունն է
ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում
ԵՐԵՎԱՆ 18 մարտի /ԱՌԿԱ/․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Սա երեք օրվա ընթացքում Ադրբեջանի 6-րդ ապատեղեկատվությունն է։