ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ
16.12.2020,
11:25
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել․ հայտնի է օրակարգը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-