Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը

26.08.2014, 14:34
Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը, ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության` Facebook–ի էջում։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը, ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության` Facebook–ի էջում։

«Թուրքիայի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, որը կկայանա օգոստոսի 28–ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքիա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է, որ Երևանը երդմնակալության արարողության մասնակցության հրավեր է ստացել, և հայկական կողմը կընդունի հրավերը հավանաբար ԱԳՆ ղեկավարի մակարդակով։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Պետության միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես, Անկարայի` ղարաբաղյան խնդրում ադրբեջանական կողմի դիրքորոշմանը սատարելու և Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ Թուրքիայի սուր արձագանքի հետ։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը 2008 թվականի աշնանը նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը», որոնք պետք է հաստատվեին երկու երկրի խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։ -0-